Նախագահի օգնականը 40 հազար դոլարը պարտքով է տվել
SOCIETYՀՀ նախագահի օգնական Սեւակ Լալայանը 39 հազար 885 ԱՄՆ դոլար փախառություններ ունի: Այս մասին կարդում ենք Լալայանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015թ. տարեկան հայտարարագրում:
Ըստ հայտարարագրի՝ նախագահի օգնականը նախորդ տարվա սկզբին հայտարարագրել է 3 միլիոն 600 հազար դրամ, իսկ տարեվերջին այդ գումարը մի փոքր ավելացել է՝ կազմելով 4 միլիոն 200 հազար դրամ:
Սեւակ Լալայանի տարեկան եկամուտները գոյացել են հիմնականում աշխատավարձից եւ կազմել 6 միլիոն 718 հազար դրամ եւ հազար 581 ԱՄՆ դոլար: Հազար 581 դոլարը տրված փոխառութոյւններից ստացված տոկոսի գումարն է:
Կինը՝ Նարինե Սուվարյանը, հայտարարագրել է ընդամենը 1 միլիոն դրամ եւ հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
Քրիստինա Տեր-Մաթեոսյան
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



