Yerevan, 17.May.2026,
00
:
00
BREAKING


Իսկական տղամարդու 4 հատկություն

LIFE

1. Տղամարդիկ իրենց հաշիվ են տալիս իրենց խոսքերի եւ արարքների մասին

Այն 40 տարվա ընթացքում, որ անցկացրել եմ այս մոլորակի վրա, այն եզրակացությանն եմ հանգել, որ հաճախ տղամարդկանց մեծամասնությունը (հենց «մեծամասնությունը», որովհետեւ ոչ բոլորն են այդպիսին) ուղղակի չի մտածում այն մասին, թե իր  խոսքերն ու արարքներն ինչպես կազդեն շրջապատողների վրա: Վերցրեք, օրինակ, այն տղամարդուն, որը սառնասրտորեն սպանում է կնոջ անհատականությունը, կամ` հորը, որը մշտապես բառային փսխուք է թափում իր երեխաների վրա:  Նրա, ով բռունցքներով հարձակվում է մրցակցի վրա` ջանալով ինչ-որ բան ապացուցել: Նրա, ով ականջ է դնում իր ես-ին, փոխանակ սրտին լսելու:  

Սեփական խոսքերը եւ արարքները ֆիլտրելու համար ինքնակարգապահություն է անհրաժեշտ, համբերություն եւ կշռադատվածություն: Յուրաքանչյուր պատասխանը պետք է հենց պատասխան լինի` գիտակցված եւ մտածված: Հակազդելը բնազդային է եւ միայն փոքր տղաներին է սազում: Իսկ տղամարդիկ մտածում են այն մասին, ինչ անում են եւ ասում: 

2. Տղամարդիկ իրենց իդեալական չեն համարում

Նրանք պատրաստ են ընդունել իրենց թերությունները: Նրանք բաց են եւ չեն խրտնում մտերմանալու յուրաքանչյուր փորձից:  Նրանք ուղղակիորեն արտահայտում են իրենց զգացմունքները: Նրանք չեն փորձում լինել այն, ինչ չեն: Նրանք ջանում են չներքաշվել բարձր հնչերանգով անիմաստ վեճերի մեջ: Հակամարտության բախվելով` նրանք ընդունում են դրա գոյությունը, պատասխանատվություն են ստանձնում եւ ամեն ինչ անում են դրա շուտափույթ հանգուցալուծման համար: Նրանք շարունակում են առաջանալ: 

3. Տղամարդիկ կյանքում նպատակ ունեն

Նպատակ, ձգտում, երազանք: Ինչ-որ բան, հանուն ինչի արժե մարտնչել: Եվ պարտադիր չէ, որ դա լինի աշխարհի փրկությունը: Այդ նպատակը կարող է լինել նաեւ նրանց ամբողջ կյանքի սիրո փնտրտուքը: Արեւի տակ արժանի տեղ զբաղեցնելու ձգտումը: Իրեն արվեստի մեջ արտահայտելը: Աղքատներին օգնելը: 

Ինքնակատարելագործումը: Մի խոսքով, ինչ-որ բան, որին կարելի է հավատալ, նույնիսկ եթե ուրիշներին դա հիմար է թվում: Իսկական տղամարդիկ արարիչներ են եւ կարեւոր չէ, թե նրանք կոնկրետ ինչ են կառուցում` կայսրություն, թե համեստ տուն իրենց ընտանիքի համար: Իսկ փոքրիկ տղաներն ընդամենը ի վիճակի են ամեն ինչ ավերել:  

4. Իսկական տղամարդիկ վճռական են

Տղամարդիկ անում են, իսկ փոքրիկ տղաներն ընդամենը բողոքում են: Պիտի խոստովանեմ,  ես միայն վերջերս եմ գիտակցված որոշում կայացրել` վերջ տալ նվնվալուն, երբ ամեն ինչ իմ ուզածի պես չի գնում:  Շատ վատ սովորույթներ, ինչպիսին անընդհատ նվնվալն է եւ ցասման մշտական բռնկումները, բխում են մտածողության չկարգավորվածությունից եւ սեփական հույզերը վերահսկելու անկարողությունից:  Ես առիթ եմ ունեցել շատ տղամարդկանց ճանաչել, որոնք մշտապես պատմում էին, թե ինչքան են ուզում փոխվել:   Ինչպես են ուզում «առողջացնել» իրենց ամուսնությունը: Քաշ գցել: Լավ հայր դառնալ: Ավելի քիչ խմել, ստել, խաղալ, ծախսել:   Բայց նրանցից միայն քչերի համբերությունը եւ վճռականությունն է հերիքում իրենց խոսքերը կյանքի կոչելու: Ընդամենը քչերն են ի վիճակի լինում փորձել հաղթահարել իրենց առաջ կանգնած խոչընդոտը դարձյալ եւ դարձյալ, իսկ սայթաքելիս` վեր կենալ եւ վերսկսել փորձերը: Միայն քչերի բառերը խոսքերից չեն տարբերվում: 

Իսկ այժմ մտածեք ձեր կյանքի տղամարդկանց մասին: Ընկերների: Հայրերի: Պապերի: Եղբայրների: Մարզիչների: Ընկերների: Ամուսինների: Նրանցից քանիսն ունի վերոհիշյալ բոլոր չորս որակները: Եվ եթե այդպիսիք գտնվեն, գնահատեք նրանց, ինչպես ուրիշ ոչ մեկին: Որովհետեւ նրանք հազվագյուտ են եւ այս աշխարհը նրանց նմանների կարիքն ունի:

  Աղբյուրը՝  NEWS.am STYLE

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia