Վարդենիսում անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն
SPORTԳեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն՝ 8-14 տարեկանների մասնակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի քաղաքային մարզադպրոցի տնօրեն Արմեն Սիմոնյանը, առաջնությանը մասնակցեցին Վարդենիս եւ Գավառ քաղաքների հունահռոմեկան ոճի դպրոցական 90 ըմբիշներ: 12 քաշային կարգերից 10-ում հաղթողի կոչումը նվաճեցին Վարդենիսի, 2-ում՝ Գավառի քաղաքային մարզադպրոցի ըմբիշները: 26 կգ. քաշային կարգում հաղթել է Գավառի մարզադպրոցի սան Նարեկ Ներսիսյանը, 27,5 կգ քաշային կարգում՝ նույն մազադպրոցի սան Սամվել Ասոյանը:
29-58 կգ քաշային կարգում առաջին տեղ են գրավել Վարդենիսի քաղաքային մարզադպրոցի սաներ Տիգրան Աղաջանյանը, Աշոտ Մանուկյանը, Վարդան Գրիգորյանը, Ռուդիկ Խաչանյանը, Ֆելիքս Աղաջանյանը, Եղիշե Ծիրանյանը, Արմեն Սարգսյանը, Արման Գորոյանը, Էրիկ Կարապետյանը, Արսեն Շաբոյանը: Լավագույն մարզիչներ են ճանաչվել Վարդենիսի մարզադպրոցի մարզիչներ Ղուկաս Սահակյանը, Արարատ Խաչատրյանը, Մանվել Մկրտչյանը եւ Գավառի մարզադպրոցից Արմեն Ամիրյանը: Հաղթողները պարգեւատրվել են Վարդենիսի քաղաքապետի դիպլոմներով եւ մեդալներով, իսկ մրցման մասնակից բոլոÖ € մարզիկներին «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը հատկացրել է մարզաշապիկներ:
«Տարին երկու անգամ անցկացնում ենք հունահռոմեական ոճի ըմբշամարտի քաղաքային առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Գավառի, Սեւանի եւ Մարտունու մարզադպրոցները:Այս անգամ մեզ միացավ միայն Գավառի մարզադպրոցը, սակայն հուսով ենք, որ այս աշնանը Վարդենիսի ազատամարտիկներին նվիրված քաղաքային հերթական առաջնությանը Մարտունին եւ Սեւանը եւս կմասնակցեն»,-նշեց Վարդենիսի մարզադպրոցի տնօրենը:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



