Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Իսկ դու գիտեի՞ր, որ ունես այս 6 սուպերկարողությունները

LIFE

BlogNews.am- ը  գրում է.

Մենք կարծում ենք, թե շատ բան գիտենք մեր աշխարհի մասին, այնինչ դա օվկիանոսի մի կաթիլն է միայն։ Ձեզ ենք ներկայացնում 6 սուպերկարողություններ, որոնք դուք ունեք, սակայն չեք էլ կասկածում դրանց մասին. անհրաժեշտ է պարզապես ուշադիր լինել ու զարգացնել դրանք։

 ① Տելեկինեզ

Տելեկինեզը ֆիզիկական աշխարհը մտքի ուժով կառավարելու կարողությունն է, երբ առանց առարկային դիպչելու կարողանում ես շարժել այն՝  միայն դրա մասին մտածելու միջոցով։ Տելեկինեզն այլ կերպ հայտնի է որպես փսիխոկինեզ, և ընդունված է կարծել, որ այն աշխատում է էներգետիկ դաշտերի կամ ինչ-որ հոգևոր էներգիայի «ալիքների» միջոցով, որոնք բավականաչափ խիտ են առարկան շարժելու կամ կառավարելու համար։ Տելեկինեզի կարողությունը գործածելու ամենատարբեր միջոցներ կան։ Ամենահասարակ միջոցը կենտրոնանալն է առարկայի վրա, ինչը էներգիա ու ալիքներ է արտազատում առարկաները տեղաշարժելու համար։

 ② Հիպնոտիզմ

Հիպնոտիզմը գործընթաց է, որի միջոցով հիպնոսացնողը ներխուժում է մարդու գիտակցության մեջ ու ուղղակիորեն կապվում ենթագիտակցության հետ։ Այն օգտագործվում է ամենատարբեր նպատակներով՝ ինչ-որ մեկին ծխելը դադարեցնել ստիպելուց մինչև ֆոբիաները բուժելը, ինքնավստահությունը բարձրացնելն ու ինչ-որ մեկին մոտիվացնելը։ Հարկ է նշել, որ հիպնոտիզմը պարզ գիտություն է և ոչ մի կապ չունի մոգության հետ։ Չնայած դժվար է սովորել այս կարողությունը, այն կարող է բավականին օգտակար լինել առօրյա կյանքում։

③ Տելեպատիա

Տելեպատիան տարածված կարողություն է, որն ունի յուրաքանչյուր անձ, այն իրենից ներկայացնում է առանց որևէ միջոցի՝ միայն մտքի ուժով հաղորդագրություն ուղարկելը մեկ այլ մարդու։ Առօրյա կյանքում մենք հաճախ հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ մենք հիշում ենք ինչ-որ մեկին կամ ցանկանում խոսել նրա հետ, և հենց այդ ժամանակ նա զանգահարում է մեզ։ Սա հենց այս երևույթի պրակտիկ վկայությունն է։ Տելեպատիան գործարկելն այնքան էլ դժվար բան չէ։ Միակ բանը, որ դու պետք է անես, ընկերներիդ խնդրելն է՝ 1-10 որևէ պատահական թիվ մտածել, որից հետո անհրաժեշտ է կենտրոնացնել միտքն ու փորձել գուշակել այդ թիվը։ Փորձիր մտքումդ հայտնված առաջին թիվն ասել ու համեմատել այն թվի հետ, որը պահել էր ընկերդ։ Այս փորձերը կօգնեն ուժեղացնել քո և ընկերոջդ միջև տելեպատիկ կարողությունները։ Ժամանակի ընթացքում այս վարժությունները կարող ես բարդացնել՝ ձեր միջև տարածությունը մեծացնելու կամ մտապահվող թվերի սահմանն ընդլայնելու միջոցով։

④ Գերզգայունություն

Գերզգայունությունը վերաբերում է մարդու՝ անցյալը/ապագան, դրական/բացասական էնեգիաները, մարդկանց կամ առարկաների էմոցիոնալ վիճակը հասկանալու կարողությանը՝ պարզապես նայելու կամ դրանց դիպչելու միջոցով։ Շատ մարդիկ ունեն այս կարողությունը առանց նույնիսկ դա գիտակցելու։ Օրինակ՝ նրանք լավ կամ վատ են զգում ինչ-որ նոր մարդու հետ ծանոթանալիս, ինչ-որ նոր վայր այցելելիս և/կամ որևէ առարկա գնելիս որոշակի կանխակալ զգացություններ ունենում։

 ⑤ Աուրա կարդալ

Աուրա բառը ծագում է հունարենից ու լատիներենից և նշանակում է «օդի երանգ» կամ «շողալ»։ Աուրան յուրաքանչյուր կենդանի և անկենդան առարկային շրջապատող ճառագայթը կամ գույնն է։ Քո աուրան ցույց է տալիս քո էմոցիոնալ/ֆիզիկական վիճակը, դրական/բացասական զգացողությունները, մտքերը, անցյալը/ապագան ու շատ ավելին։ Դու կարող ես սովորել աուրաները հասկանալ քո սեփական ու մյուսների աուրաները կարդալով։ Պարզապես սկսիր ավելի ուշադիր զննել քո շուրջը։

 ⑥  Ձգողականության օրենք

Ձգողականության օրենքն ամենահասարակ ու հեշտ, սակայան ամենահզոր տեխնիկան է։ Թերևս շատերն են տեղյակ «Գաղտնիքը» («The Secret») ֆիլմի և գրքի մասին, որը պատմում է ձգողականության օրենքի պարզ միջոցների մասին։ Այս օրենքը պարզապես ասում է. «Դու ստանում ես այն, ինչ մտածում ես»։ Սա տիեզերական ճշմարտություն է, որ այն, ինչ դու խնդրում ես, այդ էլ ստանում ես՝ անկախ նրանից՝ դրական է դա, թե բացասական։ Քո գիտակցությունն է, որ հասկանում է դրականի ու բացասականի միջև տարբերությունը, իսկ ենթագիտակցությունը՝ ոչ, սակայն հենց ենթագիտակցությունն է, որ գրավում կամ ձգում է այն, ինչ մտածում ես։ Այնպես որ, կարևոր է ազատվել բացասական մտածողությունից, այլապես դու անգիտակցաբար դեպի քեզ ես ձգում այն, ինչից ցանկանում ես հեռու մնալ։ Եթե դու ցանկանում ես փորձարկել այս կարողությունը, նախ պետք է կարողանաս հանգստանալ ու մաքրել մտքերդ 5-10 րոպե, այնուհետև կենտրոնացնես միտքդ ու զգաս այն, ինչ ցանկանում ես։ Դու պետք է փորձես զգալ դա այնպես, ասես արդեն իսկ հասել ես նպատակիդ, այնուհետև փորձես զգալ, թե ինչպես ես վայելում այն, ինչին հասել ես ու երախտագիտություն ցուցաբերես դրա համար։ Այնուհետև քայլեր ձեռնարկիր ու շարունակիր դրական մտքերով ուղղորդել ինքդ քեզ դեպի ցանկալին։

Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation Fellowship