Կանադայի ոստիկանությունը ԻՊ-ի գրոհային է ոչնչացրել
INTERNATIONAL NEWSԿանադայում չեզոքացվել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհային: 24-ամյա տեղացի բնակիչ Ահարոն Դրայվերը մտադիր էր ահաբեկչություն իրականացնել: Ոստիկանները նրան գնդակահարել են տաքսու մեջ, նրա մոտ պայթուցիկ է հայտնաբերվել, փոխանցում է segodnya.ua-ն:
Մինչ այդ Դրայվերը հրապարակել էր տեսաձայնագրություն, որում սպառնացել էր վրեժ լուծել Կանադայից` հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու համար:
«Հարձակումները պետք է իրականացվեին 72 ժամվա ընթացքում: Ահաբեկիչների նպատակն է եղել խոշոր քաղաքի կենտրոնը: Ռումբը պետք է գործի դրվեր առավոտյան կամ կեսօրին` պիկ ժամին: Հենց ստացանք այդ տեղեկությունը, անմիջապես արձագանքեցինք»,- ասել է Մայք Կաբանան` Օտտավայի ոստիկանության ներկայացուցիչը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



