Վթար Երեւան- Սեւան ճանապարհին. 34-ամյա ուղեւորը մահացել է, իսկ վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
SOCIETYԵրեւան- Սեւան ավտոճանապարհին այս գիշեր խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 34-ամյա ուղեւորը տեղում մահացել է:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, վթարը տեղի է ունեցել ժամը 03.46-ի սահմաններում ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում:
Պարզվել է, որ «VAZ 2106» մակնիշի 34OC895 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ`28-ամյա Հ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչից ուղեւոր 34-ամյա Խ. Ֆ.-ը տեղում մահացել է, իսկ Հ.Թ.-ը՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետեւ տեղափոխել Երեւան քաղաք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
3
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



