Բակո Սահակյանը կարեւորում է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի կազմավորումը
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ի ն տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարեւորել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի կազմավորումը՝ նշելով, որ մեր վետերանների անցած ուղին, փորձն ու գիտելիքները,համապետական խնդիրների լուծման գործում ունեցած ակտիվ մասնակցությունը կարող են եւ պետք է օրինակ հանդիսանան մատաղ սերնդի համար:
Արցախի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել 1988 թվականի փետրվարի 20-ի եւ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի նախկին մարզային խորհրդի պատմական նստաշրջաններին մասնակցած մի խումբ պատգամավորների:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



