Ադրբեջանում մատուցողը սպանել է իր գործատուին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Եվլախ քաղաքում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Սաբուհի անունով մատուցողը վիճաբանության հողի վրա դանակի մահացու վիրավորում է հասցրել թեյատան սեփականատիրոջը, որտեղ աշխատում էր:
Հանցագործը ձերբակալվել է: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` տարվա սկզբից մինչեւ այժմ Ադրբեջանում նման 50-ից ավելի դաժան սպանություններ են տեղի ունեցել: Բացի այդ, 2016 թվականի ընթացքում Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 1, հարազատների` միմյանց սպանության 35, ամուսինների միմյանց սպանության 27, զավակի սպանության 11 դեպք է տեղի ունեցել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



