Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


7 բան, որ խրախուսում է երեխայի վատ պահվածքը

LIFE

Բոլոր երեխաներն էլ երբեմն չեն ենթարկվում իրենց ծնողներին: Սակայն եթե մի երեխայի համար վատ պահվածքը կարող է օրենքից բացառություն լինել, ապա, ցավոք, մյուսների համար դա կարող է օրենք լինել: Վատ պահվածքը երեխաների մոտ ձևավորում են ծնողները, և այդ ամենը չգիտակցելով՝ նրանք ավելի են լրջացնում իրավիճակը:

Այսօր ձեզ կբացատրենք, թե ծնողի ինչպիսի պահվաքն է խրախուսում երեխայի վատ պահվածքը:

  1. Անհետևողականություն

    Դուք ձեր երեխային ասում եք, որ նա այսօր այլևս կոնֆետ չի ուտելու: Երեխան զայրույթի պոռթկումներ է ունենում, և դուք նրան ևս մեկ կոնֆետ եք տալիս: Այսպիսի պահվածքով դուք ձեր երեխաների մոտ զարգացնում եք այն միտքը, որ ամեն անգամ երբ նա զայրանա, դուք անելու եք այն ամենը, ինչը ինքը ցանկանում է:

  2. Պատժի չիրականացված խոստումները

Մենք բոլորս էլ գոնե մեկ անգամ հանդիպել ենք ծնողների, ովքեր դատարկ սպառնալիքներ են տալիս իրենց երեխաներին: «Եթե դու կրկին այդպես անես, այլևս հեռուստացույց չես նայելու»/ «Ես քեզ այլևս չեմ տանելու խաղի, եթե նորից այդպես անես»/ «Այլևս ոչ մի պաղպաղակ...» և այլն: Այս ամենն ասելուց հետո, իհարկե, ոչինչ էլ չի փոխվում, քանի որ ծնողները մոռանում են այդ խոստումների մասին: Իսկ երեխաներն էլ շարունակում են անել այն, ինչը իրենց արգելվել էր: Ինչու՞ ոչ: Միևնույն է նրանք գիտեն, որ ոչ մի վատ հետևանք դա չի ունենա:

  1. Զուր արդարացումներ

    «Նա հոգնած է:» «Նա ուղղակի երեխա է:» «Նրանք սոված են:» Իհարկե, մենք չպետք է ակնկալենք, որ մեր երեխաները պետք է իդեալական լինեն: Դա անհնար է: Նրանք կարող են սոված կամ հոգնած լինել, կամ վատ տրամադրություն ունենալ: Սա ավելի հատուկ է փոքրիկ տարիքի երեխաներին, երբ նրանք դեռ դժվարանում են արտահայտել իրենց զգացմունքները: Նույնիսկ ավելի մեծ երեխաները կարող են համառ լինել: Սակայն ձեր երեխայի համար արդարացումներ բերելը ամենևին էլ ճիշտ չէ:

  2. Սպառնալը

    Ըստ հոգեբանների՝ սպառնալը ամենևին էլ ճիշտ լուծում չէ, քանի որ այն կարող է ճակատագրական լինել: Մի խումբ գիտնականների փորձեր ցույց են տվել, որ այն երեխաները, ում սպառնացել են պատժել, ավելի հակված էին սուտ խոսելուն:

  3. Գոռալ

    Այն փաստը, որ դուք ձեր ձայնը բարձրացնում եք, չի նշանակում, որ ձեր երեխան կլսի ձեզ և կպատասխանի ձեր պահանջներին: Եվ նույնիսկ եթե նա պատասխանում է, ապա դա երկարատև արդյունք չի ունենա: Երեխայի հետ այս կերպ վարվելով՝ դուք կարող եք վնասել ձեր և երեխայի հարաբերությունները:

  4. Ֆիզիկական պատիժ

Ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ եթե երեխային ֆիզիկական պատժի են ենթարկում, նա կարող է ավելի ագրեսիվ և փակ դառնալ, իսկ ինքնագնահատականը կարող է իջնել: Այս երեխաները ամենայն հավանականությամբ կսովորեն խուսափել ցավից, և ոչ թե հասկանալ, թե ինչը պետք է փոխել իրենց պահվածքի մեջ:

  1. Ժպտալ երեխայի սխալ պահվածքի վրա

    Ձեզ համար կարող է հաճելի լինել այն տեսարանը, երբ ձեր երեխան սրճարանում հենվում է աթոռին և երգում, կամ երբ մատներով է ուտում իր ճաշը: Այնուամենայնիվ՝ ձեզ շրջապատող մարդկանց դժվար թե դա դուր գա: Ձեր երեխաները կշարունակեն անել այն, ինչ ցանկանում են, եթե դուք նրանց չհիշեցնեք, թե ինչպես պետք է իրենց պահեն հասարակական վայրերում:

Իհարկե, շատ բաներ կախված են երեխայի տարիքից: Փոքրիկ երեխաները չեն հասկանում ինչն է լավ, իսկ ինչը՝ վատ: Փոխարենը նրանք ամեն ինչը սպունգի նման կլանում են, և եթե հասկանան, թե ինչն է լավ և ինչը վատ, նրանք ավելի քիչ խնդիրներ կունենան ապագայում: Սակայն հիշեք՝ երեխային վերակրթելը շատ ավելի դժվար է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network