Ջոզեֆ Բայդենը կայցելի Թուրքիա
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կայցելի Թուրքիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին տեղեկացրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Հուլիսի 15-ից (Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից) հետո ԱՄՆ-ի դիրքորոշումը բարելավվել է, ու նրանք սկսել են գործել: Մեզ կայցելի փոխնախագահ Բայդենը»,-«Դողան» գործակալությունը փոխանցել է վարչապետի խոսքերը:
«Ռոյթերս»-ը հայտնում է, որ Բայդենը Թուրքիա կժամանի օգոստոսի 24-ին` դառնալով առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով Անկարա է այցելում ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Պաշտոնական Անկարան կարծում է, որ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999 թվականից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, պատասխանատվություն է կրում ռազմական հեղաշրջման փորձի համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



