Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Սպառողների իրավունքների պաշտպանները խորհուրդ են տալիս պոլիէթիլենայինի փոխարեն պահանջել թղթե տոպրակ և թան չգնել խանութից

SOCIETY

Սպառողը պետք է պահանջի, որ էկոլոգիայի համար պայքարելիս, խանութում իրեն տան թղթե տոպրակ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա, անդրադառնալով որոշ խանութներում էկոլոգիայի պահպանման պատճառաբանությամբ պոլիէթիլենյին տոպրակների վաճառքին,  նշեց, որ տարբեր երկրներում այդ մեթոդն օգտագործվում է, սակայն այնտեղ առաջարկում են այլընտրանքային տարբերակ՝ թղթե տոպրակներ:

«Ազգաբնակչությանը հարկավոր է տեղյակ պահել, որ սա սպառողից նորից շորթելու, ավելի գումար վերցնելու միջոց է: Մենք ուսումնասիրություն ենք կատարել, և տոպրակ արտադրող կազմակերպությունից մեզ ասել են, որ իրենց մոտ տոպրակի գինն սկսվում է 0,3 դրամից, իսկ ամենաթանկ տոպրակները 2-3 դրամ են: Այսինքն` մեր վրա, ի՞նչ է, առևտո՞ւր են անում: Առանց այդ էլ դրամարկղի միջոցով տարբեր ձևի ավտոմատացված խաբեություններ են անում, մինչև 4 դրամը կլորացնում են սպառողի օգտին, իսկ դրանից անցնելու դեպքում իրենք են վերցնում 6 դրամը:

Սպառողը պետք է պահանջի, որ էկոլոգիայի համար պայքարելիս, իրեն տան թղթե տոպրակ, ինչպես այսօր մի 2 խանութներում արվում է: Հացը, օրինակ, տաք վիճակում դնում են պոլիէթիլենային տոպրակի մեջ և վաճառում են: Տոպրակի մեջ կաթիլներ են առաջանում և ներսի շերտի պոլիմերները ընկնում են հացի վրա, իսկ հացը չի մշակվում: Այն կարող է առաջացնել խրոնիկական թունավորում, որը հենց այդ րոպեին չենք զգում»,- նշեց Մելիտա Հակոբյանը:

Նա նաև շեշտեց, որ երեխաներին դպրոց, մանկապարտեզ կամ ճամբար ուղարկելիս, ծնողները պետք է պարբերաբար այցելեն ստուգելու այնտեղի խոհանոցը, տեսնելու, թե ինչ սննդամթերք են տալիս երեխաներին: «Մենք՝ սպառողներս, այնքան իրավունք ունենք, որ մենք էլ չգիտենք»,- ասաց նա:

Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանի խոսքով՝ որոշ ապրանքների օգտագործումից հետո մնացած ապակյա տարաների հանձնումը հարմար է և սպառողի և արտադրողների համար: «Մեզ մոտ ապակյա տարաների հանձնումը ընդունված չէ, քանի որ որոշ արտադրողներ ասում են, որ առևտրի, սպասարկման ոլորտը չի ցանկանում: Դա  պետք է արվի վերջապես, որ այդքան ապակյա տարաները չդառնան աղբ, այլ հանձնվեն: Այս մեթոդը շահավետ կլինի, քանի որ տարաները թանկացնում են ապրանքի արժեքը»,- նշեց Միլետա Արիստակեսյանը:

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահն ու փոխնախագահն անդրադառնալով վերջին շրջանում թունավորման դեպքերի շատացմանը և խորհուրդ տվեցին քիչ օգտվել կոնսերվացված ապրանքներից, հատկապես ձկնատեսակներից, ավելի շատ բնական հեղուկներ օգտագործել, ճարպ պարունակող սննդամթերքներ քիչ օգտագործել, օրական 3 լիտր ջուր խմել և ամենակարևորը մեծ ուշադրություն դարձնել ապրանքների ժամկետներին:

«Այս ժամանակահատվածում շատ են թունավորման դեպքերը, քանի որ շատ լուծույթներ ենք օգտագործում և դրանց միջոցով նվազեցնում ստամոքսի թթվայնության քանակը, որն էլ առաջացնում է ինֆեկցիոն հիվանդություններ»,-ասաց ասոցիացիայի նախագահը:

Ասոցիացիայի փոխնախագահն իր հերթին նշեց, որ խանութներում հանդիպող թաների վրա պիտանելիության ժամկետը նշված է լինում 10 օր և ավելի, ինչը վկայում է այն մասին, որ դրանց մեջ ավելացնում են պահածոյացնող նյութեր՝ կոնսերվանտներ: Նրա խոսքով` դրանք ցիկլիկ միացություններ են, որոնք, ինչպես հայտնի է, ուռուցք առաջացնող են: Արիստակեսյանը խորհուրդ տվեց թանը պատրաստել տանը և թարմ վիճակում օգտագործել:

Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation