Հարձակումների շարք՝ Չիկագոյում. կան զոհեր և վիրավորներ
INTERNATIONAL NEWSԱնցած գիշեր ԱՄՆ Չիկագո քաղաքում տեղի են ունեցել մի շարք հարձակումներ, որոնց արդյունքում զոհվել է 2, վիրավորվել 8 մարդ: Այս մասին հայտնում է Chicago Sun-Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ անհայտ անձը կրակ է բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել են 30 տարեկան տղամարդ և 26 տարեկան կին: Առաջինը տեղում սպանվել է գլխին կրակոցից: Նրա ընկերուհին վիրավորվել է ոտքից և տեղափոխվել հիվանդանոց:
Համանման հանգամանքներում մեկ այլ շրջանում կրակել են Չիկագոյի 17-ամյա բնակչի: Նա մահացել է հիվանդանոց հասցնելուց 15 րոպե անց:
Օգոստոսի 13-ի գիշերը քաղաքում տեղի է ունեցել ևս վեց հարձակում, որոնց արդյունքում վիրավորվել է յոթ մարդ:
Հանցագործությունների բնույթը ցույց է տալիս, որ դրանք կատարվել են փողոցային հանցավոր խմբերի անդամների կողմից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



