ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսը պոկել է կնոջ ձեռքը
SOCIETYԱմերիկյան Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսը գրեթե ամբողջությամբ պոկել է ափին կանգնած կնոջ ձեռքը: Տուժածին առատ արյունահոսությամբ հոսպիտալացրել են, հայտնում է ABC ալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան ձկնորսական Ուիլարդս գյուղում, ուր կարելի է հասնել միայն նավակով կամ ուղղաթիռով:
«Կինը կանգնած է եղել ափին և ձեռքի տարան գցել է ջուրը: Կոկորդիլոսը կծել է կնոջ, երբ նա փորձել է տարան ջրից դուրս բերել»,- հայտնել է ոստիկանության աշխատակից Մայք Ջեշլեսը:
Նրա խոսքով, կնոջ մոտ ծանր վնասվածք է, նա գրեթե ամբողջությամբ զրկվել է աջ ձեռքից: Կինը կորցրել է գիտակցությունը արյան կորստի պատճառով:
Տուժած 49-ամյա տեղացի կնոջը հոսպիտալացրել են ուղղաթիռով Դիիրֆիլդ Բիչ քաղաքի վնասվածքաբանության կենտրոն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



