Թեյլոր Սվիֆթն ու Թոմ Հիդլսթոնը հաստատել են իրենց սիրավեպը միմյանց հետևելով սոցիալական կայքերում
PHOTOՎերջապես 35-ամյա դերասան Թոմ Հիդլսթոնը սովորեց, թե ինչպես օգտագործել Ինսթագրամի իր էջը, քանի որ հիմա նա վերջապես հետևում է Թեյլոր Սվիֆթին Ինսթագրամի էջը, իսկ Թեյլորն էլ իր հերթին հետևում է Թոմին:
2016 թվականին նման քայլ անելը բավականին լուրջ է, և դա նշանակում է, որ նրանք իսկապես հանդիպում են:

Թոմը Ինսթագրամի նոր օգտատեր է և հասցրել է միայն մի քանի զվարճալի լուսանկարներ տեղադրել, որտեղ նա Լոկիի կերպարում է:

Տեղեկացնենք, որ մինչև Թեյլորին Ինսթագրամում հետևելը Թոմը ոչ մեկին Ինսթագրամում չէր հետևում:

Հիմա նրանք կարող են միշտ տեղյակ լինել միմյանց մասին ոչ միայն իրական կյանքում, այլ նաև սոցիալական կայքերում: Ուրեմն սպասենք այս նորաթուխ զույգի առաջին համատեղ սելֆիին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



