Մահամերձ կինը երկօրյա խնջույքի վերջում ինքնասպան է լինում
PHOTOՀավանաբար նման քայլերի դիմում են ամենաուժեղները։
Հուլիսին Քալիֆորնիայից Բեթսի Դեվիսն իր ընկերներին հրավիրել են յուրահատուկ խնջույքի։ Հրավերը նախատեսված էր երկօրյա երեկույթի համար։ Դրանում ներկայացված էին մի պահանջ՝ «Ի տարբերություն այլ երեկույթների, որոնց դուք նախկինում մասնակցել եք, այստեղ ձեզնից պահանջվում է հուզական առումով տոկունություն, անկեղծություն եւ կենտրոնացում» եւ մի կարեւոր պայման՝ «Ոչ մի արտասուք նրա մոտ»։
Հրավիրատոմսերը ուղարկվել էին 30 ամենամտերիմներին, որոնցից մի քանիսն անգամ Նյու Յորքից եւ Չիկագոյից էին եկել։
Երեկույթի ընթացքը նման է եղել սովորական խնջույքներին՝ կոկտեյլներ, պիցցաներ, կինոդիտում, երաժշտություն, զրույցներ։
Սակայն բոլորը, ուրախանալով հանդերձ, սպասում էին ծանր վերջաբանին։
Երկրորդ օրվա ավարտին հրավիրվածներին հրաժեշտ տալուց հետո մահամերձ կինը մորֆինի, ֆենոբարբիտալի եւ քլորի հիդրատի խառնուրդ է ընդունել եւ 4 ժամ անց մահացել։
Աղբյուրը՝ Daily Mail