Գերմանիայի հակահետախուզությունը փախստականների շրջանում իսլամիստների հավաքագրման 340 փորձ է գրանցել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային գործակալությունը մտահոգությամբ արձանագրում է արմատական իսլամիստների կողմից փախստականների շրջանում հավատակիցներին հավաքագրելու փորձերը: Նման հայտարարություն է արել Գերմանիայի հակահետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը, փոխանցում է DPА-ն:
«Մինչ այժմ հայտնի է ավելի քան 340 դեպքի մասին»,- հավելել է Մաասենը:
Հակահետախուզության ղեկավարը նշել է, որ իրավապահ մարմինները փախստականների ապաստաններում աշխատակիցների ուշադրությունը հրավիրել են այդ խնդրի վրա:
«Մեզ մտահոգում է, որ սալաֆիներն ու այլ իսլամիստները զբաղվում են հանրակացարաններում բնակվող փախստականների հավաքագրմամբ»,- ասել է Մաասենը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



