ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանությունը անկարգություններ է հրահրել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Վիսքոնսինի նահանգի Միլուոքի քաղաքում ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանությունը զանգվածային անկարգություններ է հրահրել: Այս մասին գրում է տեղական Milwaukee Journal Sentinel պարբերականը:
Օգոստոսի 13-ի երեկոյան քաղաքի շրջաններից մեկում մոտ 100 մարդ էր հավաքվել, նրանցից մի քանիսն իրենց ագրեսիվ են պահել. սկսել են կոտրել պարեկային մեքենաների ապակիները, իսկ հետո այրել դրանցից մեկը:
Անկարգություններին նախորդել էր 23-ամյա տեղաբնակ սեւամորթի սպանությունը, որի վրա կրակել էին ոստիկանական հետապնդման ժամանակ: Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը զինված էր ատրճանակով, որը նա հափշտակել էր այս տարվա մարտին կատարած կողոպուտի ժամանակ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



