Հալեպում օդային հրթիռակոծության հետևանքով զոհվել է 51 մարդ, այդ թվում` երեխաներ
INTERNATIONAL NEWSՍիրիական Հալեպ քաղաքում մշտադիտարկման առաքելություն իրականացնող խմբերի տվյալներով, Սիրիայի ռազմական օդուժի հթիռակոծության հետևանքով գրանցվել է առնվազն 51 զոհ՝ այդ թվում նաև չորս երեխա:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, զոհերը գրանցվել են քաղաքի արևելյան մասում, որը գտնվում է ընդդիմադիրների հսկողության ներքո:
Ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող շրջանների բժիշկները բաց նամակ են հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով էական քայլեր ձեռնարկել ու վերջ տալ բռնություններին:
Նամակի տակ ստորագրած մանկաբույժները, վիրաբույժներն ու ոլորտի մյուս ներկայացուցիչները ևս մեկ անգամ ահազանգել են Հալեպում տիրող աղետալի իրավիճակի մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



