Նիկարագուայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը կմիացնեն համացանցին
INTERNATIONAL NEWSՆիկարագուայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Մասայան, կմիացնեն համացանցին, տեղեկացնում է Huffington Post-ը:
Ամերիկացի ռեժիսոր Սեմ Քոսսմանի եւ General Electric ընկերության նախագիծը կառաջարկվի Նիկարագուայի կառավարությանը՝ որպես երկրի մայրաքաղաք Նիկարագուայից 20 կմ հեռավորության վրա գտնվող հրաբուխը վերահսկելու միջոց:
«Խոշոր ժայթքման ժամանակ վտանգի տակ կարող են հայտնվել միլիոնավոր մարդիկ,- ասում է հրաբխագետ Գիլյերմո Կարավանտեսը,- հրաբուխը կարող է արթնանալ ցանկացած պահի, եւ գիտնականները չգիտեն, թե ինչպես դա կանխատեսեն: Իսկ այսպես դա հնարավոր կլինի»:
Առաջիկա օրերս Քոսսմանը, Կարավանտեսը եւ եւս մի քանի մարդ կիջնեն 370 մ խորության վրա, որպեսզի հրաբխի մեջ 80 հաղորդիչ տեղադրեն եւ համոզվեն, որ wi-fi-ն աշխատում է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



