«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակով մեկնարկեց մրցաշրջանը. Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ 77-րդ րոպեին
SPORT«Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմն արտագնա հանդիպում անցկացրեց «Բորնմութի» հետ: Խաղն ավարտվեց «Կարմիր սատանաների» հաղթանակով՝ 3:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսում: 40-րդ րոպեին «Բորնմութի» պաշտպանների թույլ տված սխալից օգտվեց իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան:
Մանկունյանցիները հաշվի առավելությունը կրկնապատկեցին ընդմիջումից հետո. 59-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց մանկունյանցիների ավագ Ուեյն Ռունին: 5 րոպե անց՝ 64-րդ րոպեին շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խփեց իր թիմի 3-րդ գոլը:
69-րդ րոպեին «Բորնմութի» ֆուտբոլիստ Ադամ Սմիթը կարողացավ խփել պատասխան գնդակը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ 77-րդ րոպեին՝ փոխարինելով Խուան Մատային:
Անգլիայի առաջնություն, 1-ին տուր
«Բորնմութ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3
Ադամ Սմիթ, 69 – Խուան Մատա, 40, Ուեյն Ռունի, 59, Զլատան Իբրահիմովիչ, 64