Ղազախստանը երկարաձգել է ահաբեկչական սպառնալիքի ռեժիմը
INTERNATIONAL NEWSՂազախստանի ազգային անվտանգության հանձնաժողովը կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին երկարաձգել է երկրի տարածքում ահաբեկչական վտանգի մակարդակի «դեղին» (չափավոր) մակարդակի գործողության ժամկետը, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Հանձնաժողովի տեղեկություններով՝ այն կգործի մինչև 2017 թվականի հունվարի 15-ը։
Որոշումը կայացվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համապատասխան հրահանգի հիման վրա։
Ահաբեկչական վտանգը երկրում հայտարարվել է Ակտոբեում ծայրահեղականների կողմից երկու զենքի խանութի և զորամասի վրա հունիսի 5-ին տեղի ունեցած զինված հարձակումներից անմիջապես հետո։
Ծայրահեղականների գործողությունների հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է հարձակման 18 մասնակից, ևս 9-ին հաջողվել է ձերբակալել։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



