Շվեդիայի ոստիկանությունը ազատել է ավտոբուսը փախստականներից, ովքեր հրաժարվել են տեղավորվել կացարանում
INTERNATIONAL NEWSՓախստականները, ովքեր բողոքել են Միգրացիոն վարչության կողմից իրենց հատկացված անվճար բնակարանից, ոստիկանության միջամտությունից հետո ստիպված են եղել լքել իրենց զբաղեցրած ավտոբուսը: Այդ մասին հայտնել է շվեդական ռադիոն, հայտնում է TASS-ը:
Անցյալ հինգշաբթի 25 միգրանտի ավտոբուսով տարել են Նորվեգիայի սահմանի մոտ գտնվող Կրոկստրյոմեն վայրը: Սակայն փախստականներին դուր չի եկել կացարանը, քանի որ հեռու է եղել խոշոր բնակավայրերից, ինչպես նաև 6 ընտանիքի բաժին է հասել մեկ լողասենյակ:
Ավտոբուսի տեր ընկերությունը դիմել է ոստիկանություն, ովքեր ստիպել են վերջին 4 միգրանտին լքել ավտոբուսը: «Ներկայումս բոլոր փախստականները գտնվում են կացարանում»,- հաստատել է միգրացիոն վարչության ներկայացուցիչը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



