Թրամփը վստահ է, որ կհաղթեր Քլինթոնին, եթե ԶԼՄ-ները չաղավաղեին իր խոսքերը
INTERNATIONAL NEWSՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է գրառում այն մասին, որ եթե ԶԼՄ-ները արդար լուսաբանեին իր քարոզարշավը, ապա նա 20%-ով առաջ կլիներ իր հակառակորդ Հիլարի Քլինթոնից, հայտնում է RIA Novosti-ն:
«Եթե զզվելի և կոռումպացված լրատվամիջոցները ինձ ազնվորեն մեկնաբանեին և կեղծ նշանակություն չդնեին իմ խոսքերի մեջ, ես 20%-ով առաջ կլինեի Հիլարիից »,- գրել է Թրամփը:
Հաջորդ հրապարակման մեջ նա գրել է. «Իմ հանրահավաքները արդար չեն մեկնաբանվում լրատվամիջոցների կողմից: Նրանք երբեք չեն քննարկում իրական իմաստը և երբեք ցույց չեն տալիս մարդկանց քանակը կամ խանդավառությունը»:
Վերջին հարցումների տվյալներով՝ Քլինթոնը վստահորեն առաջ է Թրամփից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



