«Ուրախ եմ, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող առաջին հայն եմ». Հենրիխ Մխիթարյան
SOCIETY«Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմն արտագնա հանդիպում անցկացրեց «Բորնմութի» հետ: Խաղն ավարտվեց «Կարմիր սատանաների» հաղթանակով՝ 3:1 հաշվով: Խաղից հետո Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր էջում գրառում է կատարել.
«Հրաշալի թիմային հաղթանակ էր: Ուրախ եմ, որ ես Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող առաջին հայն եմ»,- գրել է Մխիթարյանը՝ ավելացնելով #proudtobeared հեշթեգը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ 77-րդ րոպեին՝ փոխարինելով Խուան Մատային:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



