Գերմանիայի ՆԳ նախարարը բացառել է սիրիացի փախստականներին հայրենիք արտաքսելու հնարավորությունը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը բացառել է սիրիացիներին հայրենիք արտաքսելու հնարավորությունը, ովքեր Գերմանիայում օրենքի խախտում են կատարել: Այդ մասին նա հայտարարել է Tagesspiegel am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
«Քանի դեռ Սիրիայում չի վերադարձել խաղաղությունը, դա անհնար կլինի: Տարածաշրջան, որտեղ թագավորում է պատերազմը, արտաքսում չի լինի: Վերջակետ»,- ասել է ՆԳ նախարարը:
Դե Մեզյերը նշել է, որ դա այդպես չէ Աֆղանստանից փախստականների համար: «Աֆղանստանցի գործընկերների փոխարեն գերմանացի զինվորականները ամեն օր իրենց մեծ ներդրումն են ունենում Աֆղանստանում անվտանգության ապահովման համար»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



