Սիրիայի բանակի զինվորները Հալեպի հարավում 35 ահաբեկչի են ոչնչացրել
INTERNATIONAL NEWSՀալեպի հարավում տեղի են ունենում դաժան բախումներ Սիրիայի բանակի և ավազակախմբերի միջև: Ինչպես հայտնել է Surya al-Ain տեղեկատվական պորտալը՝ «Ջեյշ ալ-Ֆաթհ» կոալիցիայի զինված միավորումները հարձակվել են բանակի դիրքերի վրա Ռամուսա շրջանի ցեմենտի գործարանի մոտ, որտեղ գտնվում է կառավարական ուժերի պաշտպանական գծերից մեկը:
Նրանց դիմադրություն են ցույց տվել ճակատի բոլոր մասերում: Սպանվել է առնվազն 35 զինյալ, իսկ հրետանային կրակով ոչնչացվել է 15 միավոր զրահամեքենա:
Շաբաթ օրը Սիրիայի զինծառայողներն ու աշխարհազորայինները հետ են մղել թշնամու հարձակումները Էզ Զահրա և Լիրամուն արևմտյան արվարձանների վրա: Զինյալների ավազակախմբերը փորձել են ներխուժել սիրիական բանակի պաշտպանության տակ գտնվող Հալեպի խաղաղ թաղամասեր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



