Բիլանը հայտնել է իր կտրուկ նիհարելու պատճառը (ֆոտո)
PHOTOLife.panorama.am–ը գրում է.
Դիմա Բիլանը ապշեցրել է իր երկրպագուներին սոցցանցերում հրապարակած թարմ նկարներով. սիրված երգիչը կտրուկ նիհարել է։
Երկրպագուները անհանգստացել են, թե որն է նման կտրուկ փոփոխության պատճառը, որևէ լուրջ հիվանդությո՞ւն, թե՞ այլ պատճառ։
Անվերջ հարցերը հոգնեցրել են երգչին և նա որոշել է մեկնաբանել իր փոխված արտաքինը, բայց շատ զուսպ ձևով։ «Չեմ ուզում քաշ հավաքել, այսպես ավելի հեշտ է շարժվելը, և արվեստագետը պետք է քաղցած լինի»,- գրել է Բիլանը սոցցանցում։
Սակայն լրագրողներին նման պատասխանը չի գոհացրել և նրանք դիմել են Բիլանին ավելի մանրամասն մեկնաբանության համար։ Պարզվել է, որ Բիլանը իրեն հրաշալի է զգում և ուշադրություն է հրավիրել իր սննդակարգի վրա։ Նա այժմ տարված է հումակերությամբ, ուտում է քիչ չափաքանակով և ակտիվորեն զբաղվում սպորտով։
Բիլանի խոսքերով, մշտական հյուրախաղերը չեն օգնում սնվելու ճիշտ ռեժիմի հարցում, բացի այդ տարվա սկզբին նրա մոտ հայտնաբերվել էր ստամոքսի խոց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ