Հաղթեց բարությունը. Թուրքիայում պատգամավոր ընտրված Կարո Փայլան (ֆոտո)
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձած հայազգի Կարո (Կարապետ) Փայլանը Twitter-ի իր էջում գրություն եւ լուսանկար է տեղադրել։
«Հաղթեց բարությունը»,-գրել է Կարո Փայլանը Twitter-ում եւ տեղադրել իր եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդի հետ արված լուսանկարը։
Նշենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհդարանական ընտրություններում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից թեկնածու առաջադրված Կարո Փայլանը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանը եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված Սելինա Դողանը դարձել են պատգամավորներ։

1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



