Հայաստան են ժամանել Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները
POLITICSՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ղրղզական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևի գլխավորած պատվիրակությունը:
Նույն օրը Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի գլխավորած պատվիրակությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



