Ադրբեջանում դեղորայքի գինը 34 տոկոսով թանկացել է. փորձագետ
INTERNATIONAL NEWSՉնայած նրան, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք նշում են որոշ դեղամիջոցների գների էժանացման մասին, պաշտոնական վիճակագրության համաձայն` պարենային եւ ոչ պարենային ապրանքների մեջ թանկացման «առաջնորդը» դեղորայքն է:
Վկայակոչելով azadlig.info կայքը, ֆեյսբուքի իր էջում գրառել է ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Ռովշան Աղաեւը:
Ըստ նրա` Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի համաձայն` ընթացիկ տարվա 7 ամիսներին դեղորայքի գինը թանկացել է 34 տոկոսով, բժշկական նշանակության այլ ապրանքների գինը` 24 տոկոսով:
Ռովշան Աղաեւը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանում բժշկական ապահովագրության համակարգի չաշխատելու պատճառով բուժման եւ առողջության պահպանման հետ կապված ընտանիքի բյուջեում ծախսերի իրական մակարդակը շատ բարձր է:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



