Ռուսական նավերի անձնակազմերը զորավարժություններ են սկսել Միջերկրական ծովում
INTERNATIONAL NEWSՌԴ-ի հարվածային նավախումբը մարտավարական զորավարություններ Է սկսել Միջերկրական ծովի արեւելյան մասում, որոնց շրջանակներում կիրականացնի հրետանային եւ հրթիռային հրաձգություն: Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի տասնհինգին ռուսական հարվածային նավախումբը (ՆՀԽ) տակտիկական զորավարժություններ Է սկսել Միջերկրական ծովի արեւելյան մասում: Միջերկրածովյան վարժանքներն անցկացվում են Ռազմածովային նավատորմի մարտական պատրաստության պլանի հիման վրա»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ զորավարժությունների ընթացքում կստուգվի ահաբեկչական բնույթի ճգնաժամային իրավիճակները կարգավորելու նավատորմի ուժերի կարողությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



