Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սան Պաուլոյի նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

POLITICS

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում աշխարհի երրորդ ամենամեծ բնակչությամբ և Բրազիլիայի խոշորագույն հայկական համայնք ունեցող Սան Պաուլո քաղաքում հանդիպում է ունեցել Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժերալդո Ալքմինի և հայ համայնքի ն երկայացուցիչների հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը հանդիպման սկզբում նախ երախտագիտություն է հայտնել նահանգապետ Ալքմինին այն աջակցության համար, որ Սան Պաուլո նահանգը շարունակաբար ցուցաբերում է հայ համայնքին: Հայ-բրազիլական միջպետական հարաբերությունների զարգացման և երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու մշակութային արժեքների փոխճանաչելիության գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը՝ որպես օրինակ ներկայացնելով դեռևս մեկ տասնամյակ առաջ Օզասկոյի և Գյումրիի, ինչպես նաև այս տարի Ֆրանկո դա Ռոշա քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քույր քաղաքներ հռչակումը:
Նախագահը հույս է հայտնել, որ տարբեր մակարդակի փոխայցերն ու շփումները, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների միջև, նոր խթան կհաղորդեն Հայաստանի և Բրազիլիայի հարաբերություններին` ընդլայնելով փոխգործակցության զարգացմանն ուղղված օրակարգը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալքմինին և նահանգային իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, ինչպես նաև Սան Պաուլո քաղաքի «Արմենիա» հրապարակում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու համար:

ՀՀ Նախագահը և Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալքմինը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները: Հատկապես անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների և գիտական նորարարության ծրագրերի շուրջ փոխգործակցության հեռանկարներին:

Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին Սան Պաուլոյի նահանգապետարանի պատվավոր հյուրերի մատյանում գրառում է կատարել.

«Ուրախ եմ, որ առիթ ունեցա հյուրընկալվելու Բրազիլիայի շարժիչը համարվող նահանգում՝ Սան Պաուլոյում: Այստեղ համերաշխությամբ կողք կողքի գոյակցում են տարբեր մշակույթներ և սովորույթներ ներկայացնող ժողովուրդներ: Ուրախ եմ, որ նրանց թվում են նաև իմ հայրենակիցները, ովքեր ոչ միայն կարողացան գոյատևել, այլև զարգանալ` իրենց ուրույն դերակատարությունն ունենալով երկրի ամենատարբեր ոլորտներում: 
Սան Պաուլոյի տարբեր քաղաքներում առկա հայկական հրապարակները, կամուրջներն ու հուշարձաններն այն մեզ համար դարձնում են ավելի, քան հարազատ: Հուսով եմ, որ այսուհետ ևս մեր համագործակցությունը կսերտանա՝ ի նպաստ հայ-բրազիլական բարեկամության»,-գրել է Նախագահ Սարգսյանը:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահը և նահանգապետ Ալքմինը հանդիպել են Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ընդունելություն էին կազմակերպել նահանգապետարանում` ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի:

Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող բարեկամ Բրազիլիայում հայ համայնքը կարողացել է պահպանել հայկական շունչը և արժանավայել ներկայացնել հայ ժողովուրդը` ապրելով ու արարելով Հայրենիքի սահմաններից դուրս, հային հատուկ աշխատասիրությամբ ու իմաստությամբ հասնելով հասարակական բարձր դիրքի, դառնալով օրինապաշտ քաղաքացիներ, տարբեր բնագավառներում հարգված ու պահանջված մասնագետներ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համայնքի դերը նաև հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել, որ Բրազիլիայում շատերը հենց նրանց շնորհիվ են ճանաչում հայ ժողովրդին ու նրա հազարամյա ժառանգությունը:

«Ես հպարտ եմ, որ չնայած ճակատագրի փորձություններին՝ մենք այսօր այստեղ ենք միասին, ունենք անկախ հայրենիք, այդ հայրենիքը այս օլիմպիական խաղերում արժանվույնս ներկայացնող մարզիկներ և ի դեմս ձեզ՝ այստեղ նրանց սատարող հայրենակիցներ:

Հարգելի՛ ներկաներ,

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, մենք, առավել քան երբևէ, համախմբվեցինք, մեկտեղեցինք մեր ուժերն ու միասնական ոգով կարողացանք աշխարհին ապացուցել, որ անհողդողդ է հայի կամքը, հաստատակամ նրա պայքարը՝ հանուն արդարության հաստատման, հանուն ցեղասպանություն հանցագործության դատապարտման։ Մեր պայքարը շարունակական է, քանի դեռ աշխարհի որևէ ծայրում մարդկանց բնաջնջում են խմբային պատկանելության պատճառով միայն: Ինչպես մեկ անգամ արդեն նշել եմ. «Աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանություն պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրությա ն ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ ինչպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն»:

Այս առումով իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել ինչպես Բրազիլիայի տեղական կառավարման մարմիններին՝ ի դեմս Սան Պաուլո նահանգի ղեկավարների, այնպես էլ Բրազիլիայի Դաշնային խորհրդարանին, որ 2015թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Այդ բանաձևով, Բրազիլիան արժևորեց իր սահմաններում բնակվող հայ փախստականների հազարավոր ժառանգների նպաստը այս երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում: 
Մենք մ ոտիկից հետևել ենք ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Բրազիլիայում կազմակերպված ոգեկոչման միջոցառումներին: Շնորհակալ եմ ձեզ, բրազիլահայ համայնքի բոլոր կազմակերպություններին, կառույցներին և միություններին, անհատներին ազգանվեր գործունեության, Մայր Հայրենիքին ու անկախ Արցախին նեցուկ կանգնելու պատրաստակամության, հայապահպանմանն ուղղված ամենօրյա նվիրումի համար։ Վստահ եմ, որ նույն ոգով շարունակելու ենք համագործակցել և կյանքի կոչել գալիք բազմաթիվ ծրագրեր։

Սիրելի՛ հայրենակիցներ,

28 տարի առաջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց՝ Արցախին սատարելու, Արցախն ազատագրելու համար: Արցախյան գոյամարտը մեր ազգային վերածննդի և միասնականության ևս մեկ դրսևորում էր, որ սկիզբ դրեց մեր պետականության վերականգնմանը։ Ամիսներ առաջ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններով կոպտորեն խախտեց զինադադարի պայմանագիրը, կրկին պատերազմ սկսեց Արցախի դեմ, բայց մեծ կորուստներ կրելով՝ ստիպված կանգ առավ ու դադարեցրեց գործողությունները: Քառօրյա այս պատերազմը մեր միասնականության յուրատեսակ մի քննություն էր, որ մենք պատվով հաղթահարեցինք: Այդ ընթացք ում ոտքի կանգնեց ողջ հայ ազգը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում, դարձավ մեկ բռունցք: Եվ մենք հավատացինք, որ աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէ սասանել մեր միասնականությունը:

Հայտնի ասույթի համաձայն, պատերազմին պատրաստ լինելով՝ մենք ձգտում ենք խաղաղության: Հայաստանը հաստատակամ է խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար պահանջն իրացնելու վճռականությամբ:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս տարի մենք ազգովի մեծ հանդիսավորությամբ նշելու ենք հայկական երկու անկախ պետությունների 25-ամյակը: 25 տարին քառորդ դար է՝ ուղիղ մեկ սերունդ: Իսկ այս շրջանի մեր ձեռքբերումներից լավագույնը ես համարում եմ ազատ մտածող, ազատությունն արժևորող, հպարտ ու ըմբոստ, հաճախ էլ նաև ինձ ընդդիմացող սերունդը:

Քառորդ դարը բավական ժամանակ է. ուստի եկել է մեր անցած ճանապարհը վերարժևորելու պահը: Ձեռքբերումներով լի այս 25 տարիների ընթացքում ունեցել ենք նաև, անշուշտ, կորուստներ, դրանց կողքին՝ նվաճումներ, հաղթանակներ, դարձել ենք միջազգային հանրության լիիրավ անդամ:

Այսօր Հայաստանը թևակոխել է նոր շրջան, զարգացման նոր փուլ: Մայր օրենքի փոփոխությամբ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը: Այն արտացոլում է ապագայի մասին մեր տեսլականը, պատկերացումներն ու մոտեցումները՝ ուղղված ժողովրդավար, ամուր, բարեկեցիկ ու ապահով պետություն կառուցելուն: Նոր Սահմանադրությունը դառնալու է այն հիմքը, որի վրա խարսխվելու են հետագա բարեփոխումները՝ նոր սերնդի Հայաստանը: Քսանհինգամյա անկախությամբ ամրացած` մենք այսօր հավատով ենք առաջ նայում ու առաջ գնում ավելի վստահ քայլերով»,-ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև անցած 25 տարիներին մեր երկրում իրականացված բարեփոխումների, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման մասին և նշել, որ Հայաստանում պատրաստ են քննարկել հայ համայնքի ներկայացուցիչների կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը, նոր գաղափարներն ու ստեղծարար առաջարկները, դրանք կենսագործելու համար ստեղծել հնարավորություններ ու պատշաճ պայմաններ: Հանրապետության Նախագահը կարևորել և ավելի արդիական է համարել 25 տարի անց խոսել ոչ թե օգնության, այլ փոխշահավետ համագործակցության մասին:

«Սիրելի՛ հայեր,

Ավարտելով խոսքս, ուզում եմ ասել, որ հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, ինչ լեզվով են խոսում, մեկ ընդհանուր արժեք ունեն` համայն հայության Հայրենիքն ու Հայոց պետականությունը»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել նաև նահանգապետ Ժերալդո Ալքմինը:

Ակնարկելով, որ Հայոց պետականությունը սկիզբ է առել դեռևս Ք.ա. 6-րդ դարում, և որ 301 թվականին Հայաստանը դարձել է առաջին Քրիստոնյա երկիրը` նահանգապետ Ալքմինը ընդգծել է, որ Հայաստանը անվանում են քարերի երկիր, քանի որ Արևելքի և Արևմուտքի միջև գտնվող Հայաստանը անցել է դժվարին և քարքարոտ ճանապարհ: Նահանգապետը հպարտությամբ է փաստել, որ Սան Պաուլո նահանգը առաջինն է Բրազիլիայում, որն ապրիլի 24-ը հաստատեց որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր նահանգում են բնակվում Բրազիլիայի հայ համայնքի 70 տոկոսը, ուրեմն՝ դուք ձեր տանն եք: Մենք ունենք հայկական թաղամաս, հայկական մետրոյի կայան, հայկական կամուրջ: Նույնիսկ Պորտուգալիան այդքան բան չունի մեր նահանգում: Հայ համայնքը շատ սիրված է. այն ցուցաբերում է մեծ օգնություն նահանգի բարգավաճմանը, և, անշուշտ, ցանկացած հարցում աջակցում է մեր նահանգին: Մենք Հայաստանի հետ ունենք ծավալուն տնտեսական հարաբերություններ և Նախագահ Սերժ Սարգսյանի այցի արդյունքում դրանք էլ ավելի պետք է ընդլայնվեն: Մենք հպարտ ենք, հարգարժ ան Նախագահ Սերժ Սարգսյան, որ հյուրընկալում ենք Ձեզ մեր նահանգում՝ Սան Պաուլոյում, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ ամյակի շեմին, որը կտոնվի սեպտեմբերի 21-ին: Թող Ձեր ներկայությունը արգասաբեր լինի և հիշեք, որ Դուք Ձեր տանն եք»,- իր ելույթում ասել է Ժերալդո Ալքմինը:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրել Սան Պաոլոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս, համայնքային ակնառու գործիչ, բարերար տիկին Հիլդա Դիրուհի Բուրմայանին: Ի թիվս բազմաթիվ իրագործված ծրագրերի` Բուրմայանների ընտանիքն է հոգում Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կառուցման ծախսերը:

 

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds