Էմբեր Հերդը ժխտում է, որ համացանցում տեղադրել է զայրացած Ջոնի Դեփի մասնակցությամբ հոլովակը
PHOTOՕրերս համացանցը պայթեցրեց նյարդային Ջոնի Դեփի մասնակցությամբ տեսահոլովակը, որը հեռախոսով նկարել էր Էմբերը եւ բեռնել ինտերնետ. ի սկզբանե հաղորդվում էր, որ այն նկարել է նրա ապագա նախկին կինը՝ Էմբեր Հերդը:
Հիշեցնենք, որ տարվա ամենաաղմկոտ ամուսնալուծությունը ձգձգվում է: Ջոնի Դեփն առայժմ հանգստանում է Իբիցայում, իսկ նրա ապագա նախկին կինը դատարանում է հիստերիա է բարձրացնում՝ որոշելով հրաժարվել Ջոնի Դեփի դեմ իր ցուցմունքից եւ այլեւս դատարան չգալ: Այս ամենից զատ, դատաքննությանն է միջամտել նաեւ Վանեսա Պարադին, որըկվկայի Դեփի օգտին:
Ի դեպ, առաջիկա դատական նիստին նախկին կինը վկայություն է տալու հօգուտ դերասանի: Դատալսումը կսկսվի օգոստոսի 17-ին:
Իսկ մինչ այդ Էմբերը ժխտում է, որ ինքն է հրապարակել տեսահոլովակը, որում Ջոնի Դեպն իսկական սկանդալ է բարձրացրել: 30-ամյա Էմբեր Հերդն ասել է, որ այն համացանցում չի հրապարակել եւ իր ներկայացուցիչներին չի հրահանգել լրագրողներին տրամադրել սկանդալային տեսահոլովակը:
Էմբերի հեռախոսով արված տեսանյութում հարբած Դեփը գինու բաժակ փնտրելիս ջարդում է խոհանոցի կահույքը: Էմբերը փորձում է պարզել, թե ինչը նրա սրտով չի եւ ինչու է հանկարծ կատաղել: Այդ պահին Ջոնին նկատում է, որ դերասանուհին նկարահանում է, կոտրում է ապակե բաժակը եւ կնոջ հեռախոսը նետում է հատակին:
Աղբյուրը՝ Just Jared