Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը մոտեցել են Հալեպում ԻՊ-ի դեմ համատեղ պայքար սկսելուն. Շոյգու
INTERNATIONAL NEWSՌուսաստանը եւ ԱՄՆ-ը մոտ են Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչների դեմ համատեղ պայքար սկսելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմեպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
«Մենք այժմ ամերիկացի մեր գործընկերների հետ բանակցությունների շատ ակտիվ փուլում ենք գտնվում ինչպես Ժնեւում, այնպես Էլ Ամմանում, գործնականում մշտական կապի մեջ ենք Վաշինգտոնի հետ: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք այն կառուցվածքին, ես այժմ միայն Հալեպի մասին եմ խոսում, որը մեզ թույլ կտա իսկապես համատեղ պայքար սկսել հանուն այն բանի, որ այդ տարածքում, այդ բազմաչարչար հողում խաղաղություն հաստատվի, եւ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տներ»,-ասել Է Շոյգուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



