Պերուում տեղի ունեցած երկրաշարժը ինը մարդու կյանք Է խլել
INTERNATIONAL NEWSԻնը մարդ Է զոհվել լույս օգոստոսի 15-ի գիշերը Պերուում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է La RepՕblica տեղական թերթը:
Նրա տվյալներով՝ տուժածների թիվը հասել Է 40-ի: 5,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել Պերուի հարավում: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Արեկիպա քաղաքից 88,2 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Օջախը 10 կիլոմետրռ խորության վրա Էր: Երկրաշարժը սողանք Է հրահրել, որի հետեւանքով ավերվել Է 50 տուն եւ արգելափակվել են ճանապարհներ: Երկրի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչներն այժմ ժամանակավոր ապաստաններ են կազմակերպում առանց օթեւանի մնացած մարդկանց համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



