ԱՄՆ-ի հարավում ջրհեղեղների հետևանքով 6 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Լուիզիանա նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, հայտնում են լրատվամիջոցները:
«Առնվազն 6 մարդ է մահացել այդ աղետի հետևանքով»,- հայտնում է ABC հեռուստաալիքը:
USA Today թերթը նշում է, որ «պատմական հեղեղման հետևանքով տարհանվել է 20.000 մարդ»: Բացի այդ, ավելի քան 12.000 մարդ գիշերն անցկացրել է ժամանակավոր ապաստարաններում, իսկ 40.000 մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիա:
Մինչդեռ, օդերևութաբանները կարծում են, որ ջրհեղեղների գագաթնակետը դեռևս չի անցել, այն սպասվում է ավելի ուշ երկուշաբթի:
Վիսկոնսին նահանգի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը նշել է, որ օդերևութաբանները խոստովանում են, որ իրավիճակը գերազանցել է իրենց բոլոր սպասումները, և իրենք չեն կարող կանխատեսել` որքան ուժեղ կարող է լինել ջրհեղեղը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



