Երեւանում շենքի 9-րդ հարկից ընկած եւ ողջ մնացած Կարենը մի քանի վիրահատությունների կենթարկվի
SOCIETYԵրեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օգոստոսի 12-ին երեկոյան 9-րդ հարկից ընկած ու ողջ մնացած 36-ամյա Կարեն Միքայելյանը մի քանի լուրջ վիրահատությունների պետք է ենթարկվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, NEWS.am-ին հայտնեցին «Աստղիկ» ԲԿ-ից, որտեղ գտնվում է Կարեն Միքայելյանը:
Կարեն Միքայելյանը շարունակում է մնալ հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը բավարար է:
Կարեն Միքայելյանը երկրորդ ողի, պարանոցային հատվածի, ազդրի, սրունքի կոտրվածքներ ունի, վնասվածքները կյանքին վտանգ սպառնացող չեն:
Կարեն Միքայելյանը մենակ էր ապրում, ծնողները մի քանի տարի առաջ են մահացել: Հարեւանների խոսքով՝ նա հոգեկան խնդիրներ ունի, որոնք ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



