Կարմիր խաչի ղեկավարը աննախադեպ է համարել հումանիտար աղետի մասշտաբները Հալեպում
INTERNATIONAL NEWSԿարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը աղետալի է համարել Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրադրությունը:
«Մարտական գործողությունները Հալեպում, անկասկած, ժամանակակից աշխարհում ամենաավերիչներից մեկն են քաղաքային պայմաններում»,- ասել է նա:
«Բացի ուղղակի սպառնալիքից, որին մարդիկ ենթարկվում են մարտական գործողությունների, կենսապահովման համակարգերի, այդ թվում՝ ջրա- եւ էլեկտրամատակարարման անբավարարությունը սպառնալիքի տակ է դնում ավելի քան 2 մլն մարդկանց կյանքը, որոնք գործնականում բազային բուժօգնություն ստանալու հնարավորություն չունեն»,- հավելել է Մաուրերը:
«Չորս տարվա ընթացքում Հալեպի բնակիչներն ապրում են դաժան պատերազմի պայմաններում, եւ իրադրությունը միայն վատթարանում է»,- նշել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



