Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպիսի ընկերներ են Կենդանակերպի նշանները

LIFE

InchUzem.am- ը  գրում է.

Ընկերը մեր հարմարության «ուղեցույցն» է։ Ընկերը ՝ ազատ ականջներն ու սիրելի բաճկոնն է։ Մենք ինքներս ենք ընկերներ ընտրում, իսկ հետո ամբողջ կյանքում իրար կողքին ենք լինում։ Ընկերները ՝ մեր հանգստության պատճառն են, մեր երջանիկ, հարմարավոտ և անհոգ օրերի մասնիկները։

Ընկերներին մենք ընտրում ենք ըստ կենդանակերպի նշանի, ընտրում ենք այն մարդկանց, ում հետ մեր հոգին իրան խաղաղ է զգում։ Բայց այսօր InchUzem.am-ը առաջարկում է Ձեզ բացառություն անել աստղագուշակի «մանրադիտակով» զննել Ձեր ընկերներին։

z1

Խոյեր

Խոյերը ընկերության մեջ շատ բարի և պատրաստակամ են։ Նրանք շուտ են նվիրվում և սովորում մարդկանց, զգում են ցավ, եթե իրենց ընկերը հեռանում է կյանքից։ Նրանք պատրաստ են պաշտպանել ընկերոջը, բայց երբեք չսպասեք նրան, որ խոյերը Ձեզ շատ հարցեր կուղղեն այս կամ այն պատահածի վերաբերյալ, նրանք կսպասեն, որ Դուք ինքներդ պատմեք։ Խոյերի հետ հեշտ է արկածային իրավիճակներում հայտնվել, քանի նրանք երբեք տեղում չեն նստում և միշտ ինչ-որ պատմությունների մեջ են հայտնվում։ Այսպիսի լուրջ և զվարճալի մարդիկ են խոյերը։

z2

Ցուլեր

Ցուլերը հավատարիմ և հուսալի ընկերներ են, բայց եթե ուզում եք ընկերանալ իրենց հետ, պետք է շատ չարչարվեք։ Ցուլերը չեն թողնում իրենց մոտ ժամանակով չփորձված մարդկանց։ Եթե ցանկանում եք ընկերանալ նրանց հետ, ապա լավ դիվանագիտական հատկություններ պետք է ունենաք։ Նրանք կներեն սուտը, բայց լուռ կհեռանան և կմոռանան Ձեր գոյության մասին։
Ցուլերի համար կարևոր են անկեղծ խոսակցությունները։ Եվ այս ամենը երբեմն իրավունք է իրենց տալիս խանդել ընկերոջը, քանի որ Դուք իրենց համար շատ թանկ եք։

z3

Երկվորյակներ

Երկվորյակները խուսափում են «պրոբլեմատիկ» մարդկանցից, ովքեր օգտվում են իրենց բարությունից։ Նրանք սիրում են իրենց և շատ հազվադեպ են նոր մարդկանց թողնում իրենց կյանք։ Բայց եթե Երկվորյալները թողնում են Ձեզ իրենց կյանք, ուրեմն հետո շատ դժվար կկարողանան Ձեզանից բաժանվել։ Նրանք միշտ փորձում են լուծել խնդիրներ և գտնել իրավիճակից դուրս գալու ելք,քանի որ կապվածությունը մարդկանց նկատմամբ նորմալ է։
Վեճեր երկվորյակների հետ հիմնականում կարող են լինել նրա պատճառով, որ նրանք շատ բռնկվող են, բայց միաժամանակ հեշտ են հանգստանում։ Նրանք չեն վախենում առաջին քայլը անել։

z4

Խեցգետինները

Խեցգետինները հավատարիմ ընկերներ են։ Սովորաբար նրանք ընկերոթյուն են անում մանկությունից և երբեք չեն փորձում փոխարինել իրենց ընկերներին։ Հաճախ խեցգետինները ապրում են անցյալի հիշողություններով, բայց միևնույն ժամանակ չեն կորցնում ներկայի զգացողությունը։ Այս նշանի ներկայացուցիչները միշտ պատրաստ են Ձեզ լսել, կարող են տալ լավ խորհուրդներ և կարող են ֆինանսապես օգնել։
Ընկերները նրանց համար շատ կարևոր են և նրանց համար խեցգետինները պատրաստ են սարեր շուռ տալ։

z5

Առյուծներ

Առյուծները միշտ ձգտում են լինել առաջինը, այդ պատճառով մի՛ պահանջեք իրենցից հավասար հարաբերությունները։ Եթե Դուք պատրաստ եք միշտ գովել, քաջալերերել իրենց, ապա արռյուծները կդառնան հիանալի ընկերները։ Դուք հաստատ գոհ կմնաք այն ժամանակ, երբ առյուծները Ձեզ շնորհակալություն հայտնել ցանկանան Ձեր համբերատարության և նվիրվածության համար։

z6

Կույսեր

Այս նշանի ներկայացուցիչներին խորհրդատուներ պետք չեն, նրանք միշտ գիտեն թե ինչ են ուզում և ուր են գնում։ Այս իսկ պատճառով նրանք իրենց ընկերներին նայում են, որպես զվարճանքի աղբյուր։ Կույսերին միշտ անհրաժեշտ է լիցքաթափվել ընկերների հետ։ Նաև նրանք սիրում են խելացի մարդու տպավորություն թողնել և նրանց լսողներ ն պետք։ Ահա նրանց հետ լավ հարաբերություններ ունենալու պատճառները։
Կույսերը սիրում են անկեղծ և շնորհակալ մարդկանց, քանի որ նրանք սիրում են անկեղծությունը հարաբերություններում։ Նրանք այդքան էլ շատ ընկերներ չունեն, քանի որ ըստ իրենց մենակությունը ավելի լավ է քան աղմկոտ շրջապատը։ Իրենց համար իդեալական կլինի ունենալ մեկ մոտ ընկեր և երկու-երեք ծանոթ։

z7

Կշեռքներ

Կռեռքները ընկերության մեջ միշտ շատ սառնասիրտ են։ Նրանք երբեք չեն թողնի Ձեզ դժվարին պահին, բայց չեն էլ ընկերակցի Ձեզ անընդհատ։ Նրանք դժվար պահին Ձեզ գումար պարտքով չեն տա, բայց կտան գումար վաստակելու հնարավորություն։ Նրանց խորհուրդները միշտ ճիշտ են և խելամիտ։ Կշեռքների դատողությունը շատ խելամիտ է ստեղծված խնդիրներում։ Նրանք նայում են խնդրի արմատին և նրանց խորհուրդները շատ թանկ են։ Կշեռքների դրական հատկանիշները լավ հումարի զգացումն ու դիմակայելու կարողությունն է։ Նրանք կարող են բարձրացնել Ձեր տրամադրությունը անգամ ամենադժվար ժամանակներում։

z8

Կարիճներ

Կարիճները գնահատում և հարգում են իրենց ընկերներին։ Նրանց համար ընկերությունը ավելի մեծ նշանակություն ունի, քան այլ որևէ նշանի համար։ Կարիճների ներկայությամբ չի կարելի իր ընկերոջ մասին անգամ մի վատ բառ ասել։ Նրանք կվիճեն մինչև վերջին կաթիլ արյունը , որպեսզի պաշտպանեն ընկերոջ շահերը։ Նրանք հազվադեպ են մինչև վերջ «բացվում» մարդկանց առջև, բայց ընկերները գիտեն իրենց մասին ամենինչ, ինչը նա կարող է մոտիկներ պատմել։ Կարիճները լավագույն ընկերներն են և ամենախոլամիտ և ուրախ զրուցակիցները։

z9

Աղեղնավորներ

Այս կենդանակերպի ներկայացուցիչները ամենալավ ընկերներից են ։ Նրանք միշտ կօգնեն և անգամ պարտքով գումար կտան, բացի այդ կօգնեն գումար հայթայթելու միջոց գտնել, որպեսզի ոչ միայն պարտքը վերադարձնեք, այլ բարեկեցիկ ապրելու հնարավորություն սըտանաք։ Աղեղնավորները ձգտում են դեպի ավելի հաջողակ մարդկանց, նրանց դուր է գալիս զարգանալ, չնայած նրանք երմեմն ծուլանում են։ Աղեղնավորներին կարելի է վստահել, չէ՞ որ նրանք չգիտեն դավաճանել։

z10

Այծեղջյուրներ

Այծեղջյուրները չեն կարող առաջին քայլը անել նոր ծանոթությունների մեջ։ Նրանք չեն հարգում ուրիշ մարդկանց և համարում են իրենց անարժան, համենայն դեպս այնքան ժամանակ, մինչ դիմացինները չեն ապացուցի հակառակը։ Այծեղջյուրները հարգում են միայն նրանց, ովքեր իրենց տեղը ունեն շրջապատում և հարուստ են։ Այսպիսի մարդկանց նրանք կպչում են։ Եթե նոր մարդ կարողանա գրավել իրենց ուշադրությունը, նրանք ուշադրություն կպահանջեն։ Նրանց հետ ընկերություն անելը դժվար է, որչովհետև նրանք կռվարար են և սիրում են հասնել նրան, ինչ ուզում են։ Բայց նրանց դրական կողմն այն է, որ նրանք չափազանց անկեղծ են։

z11

Ջրհոս

Ջրհոսները շատ բարեկամներ ունեն, նրանք պատրաստ են բոլորին ընդունել, բոլորին օգնել և տաքացնել ։ Նրանք գթասեր են մարդկանց նկատմամբ, այդ իսկ պատճառով մարդիկ նրանց համարում են հաճելի։ Ջրհոսները չեն սիրում կոնֆլիկտներ և այդ իսկ պատճառով նրանք հազվադեպ ապացուցում են իրենց աշխարհահայացքը։ Նրանք ամենինչի չափը գիտեն, չնայած երբեմն իրենց չափի զգացումը չափազանցված է։ Ջրհոսները չունեն մոտ ընկերներ, բայց նրանք բազվաթիվ բարեկամներ և ծանոթներ ունեն։ Ջրհոսները միշտ իրենց շրջապատում լավ են զգում։

z12

Ձկներ

Ձկները քիչ ընկերներ ունեն, բայց իրենց բոլոր ընկերները իսկական են։ Այս կենդանակերպի ներկայացուցիչրները գնատատում են հավատարմությունը և նվիրվածությունը։ Նրանք չեն ներում դավաճանությունը և շատ պահանջկոտ են։
Ձկները պատրաստ են ինքները իրենց զոհաբերել, եթե դա պետք է իրենց ընկերջը։ Իրենց միակ խնդիրը այն է, որ նրանց ընկերները երբեմն իրենց օգտագործում են։

 

Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation Fellowship