«Ունիվերի» աստղ Արարատ Քեշյանին հիվանդանոց են տեղափոխել
PHOTO«Ունիվերի» աստղ Արարատ Քեշյանին հիվանդանոց են տեղափոխել։ Դերասանը շատ է տարվել ֆուտբոլ խաղալով։ Instagram–ում նա գրել է. «Բժիշկն ինձ ասաց. «Ֆուտբոլը Ձեր կյանքում կմնա։ Բայց մի երկու ամիս Դուք ուղղակի տեսական ֆուտբոլով կզբաղվեք»։ Լավ է, որ սեզոնը բացվել է, գոնե կհետեւեմ»,– գրել է դերասանը եւ տեղադրել գիպս դրած ոտքի լուսանկարը։
Արարատ Քեշյանը մանկուց սիրում էր բակում ֆուտբոլ խաղալ։ Նա միշտ ֆուտբոլն առանձնացրել է մյուս մարզաձեւերից։ Տարիների հետ այդ հակումն իսկական հոբբի է դարձել։ Դերասանի ծանոթներից շատերը զարմանում են, թե ինչու է նա ընտրել կինոն՝ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու փոխարեն։
Նախկինում Քեշյանը ազատ ժամանակ վազում էր ֆուտբոլի դաշտ։ Բայց ահա մոտ ժամանակներս դա նրան անել չի հաջողվի։ Խաղի ժամանակ վնասվածք ստանալով՝ դերասանը լուրջ վիրահատություն է տարել եւ առաջիկա 2 ամիսը գամված է լինելու անկողնուն։
Արարատը երկրպագուներին նաեւ խնդրել է ոչ մի դեպքում չանհանգստանալ եւ ազատել իրեն ավելորդ ուշադրությունից։
«Ամեն բան նորմալ է»,– ասել է նա։