Ի՞նչ ծննդյան նվեր է խնդրել Տիմատին իր երկրպագուներից եւ ինչպես է օգնել 1-ամյա փոքրիկին
PHOTOՕգոստոսի 15-ին հայտնի ռեփեր Տիմատին նշում էր ծննդյան 33-ամյակը։ Բնականաբար երգչին շնորհավորել են նրա ընկերները, մտերիմները, ինչպես նաեւ անակնկալներ եւ նվերներ մատուցել. Տիմատին բարեմաղթանքներ էր ստացել նաեւ ԱՄՆ-ում բնակվող իր հայ ընկերոջից՝ ամերիկյան հանրահայտ Platinum Motorsports-ի հայ սեփականատեր Ջեք Քեշիշյանից։
Սակայն Տիմատին իր 33-ամյա հոբելյանի առթիվ իր երկրպագուներին խնդրել է ոչ թե իրեն նվերներ գնել, այլ օգնել մեկամյա փոքրիկ Լիզային, որը տառապում է քաղցկեղով եւ նրա բուժման համար մեծ գումար է հարկավոր (429400 եվրո)։ Ռեփերը տեսաուղերձ է ձայնագրել՝ կոչ անելով որքան հնարավոր է օգնել երեխային։
Երկրպագուները միանգամից արձագանքել են Տիմատիի խնդրանքին։ Ավելին, օգնության պատրաստակամ մարդկանց թիվն այնքան մեծ է եղել, որ փոքրիկ Լիզան անձամբ է շնորհավորել ռեփերին եւ շնորհակալություն հայտնել այդ բարի քայլի համար՝ նշելով, որ Տիմատին հրաշք է գործել իր համար։