Հրապարակվել է Իրանի ռազմակայանից ռուսական Տու-22Մ3-երի առաջին մարտական թռիչքի տեսագրությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների օբյեկտներին Տու-22Մ3 ինքնաթիռներով ավիահարվածներ հասցնելու տեսագրությունը:
Ավելի վաղ զինվորական գերատեսչությունը հայտնել Էր, որ Տու-22Մ3 եւ Սու-34 հեռահար ռմբակոծիչները թռել են Իրանում գտնվող «Համադան» բազավորման օդանավակայանից եւ ԻՊ-ի եւ «Ջաբհաթ ան Նուսրայի» օբյեկտներին հարվածներ հասցրել Հալեպի նահանգում, Դեր Զորում եւ Իդլիբում:
Գործողության շնորհիվ ոչնչացվել են հինգ խոշոր զինապահեստներ, ինչպես նաեւ զինյալների պատրաստման ճամբարներ եւ կառավարման երեք կետեր: Նշվում Է, որ ոչնչացվել են զգալի թվով ահաբեկիչներ:
Ոչնչացված բոլոր օբյեկտներն օգտագործվել են Հալեպի շրջաններում ահաբեկիչների խմբավորումների ապահովման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



