Հայաստանում մարտական մեքենաների անձնակազմի վերապատրաստման համար ջրամբար է կառուցվել
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմաբազայում կայացել է նոր ուսումնական հատուկ ջրամբարի բացումը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանի ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը: Զրահատեխնիկայի ստորջրյա պարապմունքների համար նախատեսված ջրամբարը կառուցվել է «Կամհուդ» զորավարժարանի տարածքում:
Շուրջ մեկ հեկտար տարածք զբաղեցնող ջրամբարի շինարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 100 զինծառայող և շուրջ 20 միավոր զինվորական հատուկ տեխնիկա:
«Նման ջրամբար կառուցվում է առաջին անգամ: Այն նոր հնարավորություններ է բացում տանկերի և ռազմական մեքենաների անձնակազմերի` ջրային տարածությունները հաղթահարելու հմտությունները կատարելագործելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



