Ինձ ոչ ոք ո՛չ կարող է համոզել, ո՛չ կարող է պարտադրել, ինձ առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. Վարդևան Գրիգորյան
INTERVIEWPast.am-ի զրուցակիցն է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանը:
- Համաձայն «Հրապարակ» թերթի տեղեկատվության՝ Վարդան Ղուկասյանն է համոզել, որ առաջադրվեք, որպեսզի պայքարեք Սամվել Բալասանյանի դեմ: Ձեր մեկնաբանությունը:
- Չկա նման բան, հերյուրանք է: Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու եմ: Ինձ ոչ ոք ո՛չ կարող է համոզել, ո՛չ կարող է պարտադրել: Ինձ առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
- Իսկ ընդդիմադիր այլ ուժերի շանսերն ինչպե՞ս եք գնահատում: Օրինակ՝ ի՞նչ հնարավորութուն ունի նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցությունը:
- Բազմիցս ասել եմ՝ Գյումրիում ընտրություններն անկանխատեսելի են: Ուղղակի պետք է սպասենք: Ընտրություններից հետո կերևա, թե ժողովուրդն ինչ տրամադրվածություն ունի այս կամ այն անձի, կուսակցության նկատմամբ:
-Իսկ ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը որոշեց դաշինքով մասնակցել և սատարել Սամվել Բալասանյանին:
- Մի հարց եք տալիս, որին ես չեմ կարող պատասխանել: Դա պետք է Հանրապետական կուսակցությանը տաք:
- Դուք հասցրե՞լ եք շոշափել մարդկանց տրամադրությունները: Մարդիկ գո՞հ են այսօրվա քաղաքային իշխանութուններից:
- Շփվել եմ միայն թիմակիցներիս հետ: Քարոզարշավի ժամանակ հնարավորություն կլինի լայն մասսաների հետ շփվել: Այդ ժամանակ գուցե զգամ ժողովրդի տրամադրությունները:
- Սամվել Բալասանյանի գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք՝ հաշվի առնելով, որ նախորդ ընտրություններում նա ԲՀԿ-ն էր ներկայացնում: Նրան հաջողվե՞ց իրականացնել նախընտրական խոստումները:
- Ճիշտ ասած՝ չեմ հիշում իր անցած ծրագրերը: Կարծում եմ՝ ժողովուրդը պետք է տա գնահատականը:
Լևոն Փանոսյան
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



