Բրազիլիայում ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա. կան զոհեր
SOCIETYԵրեք մարդ է զոհվել Բրազիլիայի Մինաս-Ժերայսի նահանգում երկշարժիչ մասնավոր ինքնաթիռի աղետի հետևանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նահանգի հրշեջ ծառայությանը, ինքնաթիռը հունիսի 7-ին Բելու Օրիզոնտի քաղաքի բնակելի թաղամասի վրա է ընկել Պամպուլյաս օդանավակայանից թռիչքից քիչ անց:
Օդանավում եղած բլոր երեք մարդիկ զոհվել են: Բնակելի շենքը, որի վրա ընկել է ինքնաթիռը, զգալի վնասվածքներ է ստացել: Տանը գտնվողներից մեկը տուժել է և տեղափոխվել հիվանդանոց: Աղետի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել սկսված հրդեհը և թույլ չտալ, որ այն տարածվի հարևան կառույցներ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, մարդկանց զոհվելու և ինքնաթիռի կործմանման փաստով քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



