Լեհաստանում հաստատվել են Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքերը
SOCIETYՎարշավայի համալսարանի լաբորատորիայի անցկացրած հետազոտությունները հաստատել են Լեհաստանում Զիկա վիրուսի հայտնվելու առաջին դեպքերը, գրում է Газета-ն:
Վիրուսը հաստատվել է 2 մարդու մոտ, ովքեր վերադարձել են Դոմինիկյան Հանրապետությունից և Կոլումբիայից:
«Մեր տվյալների համաձայն, դա Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքերն են Լեհաստանում»,- հայտնել է բժիշկ Ռենատա Վելց Ֆալենչակը:
Հիվանդների վիճակի մասին համալսարանի փաստաթղթում չի նշվում:
Զիկա վիրուսը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն միջատների միջոցով: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



