Գյումրիում կրիմինալը որոշել է ռևանշի գնալ.«Հրապարակ»
SOCIETY«Դատելով թեկնածուների ցանկից՝ Գյումրիում կրիմինալը որոշել է ռևանշի գնալ։ Մի կողմից նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանն աջակցելու է «Հայկական վերածնունդի» Հովհաննես Մարգարյանին, մյուս կողմից ԲՀԿ-ն որոշել է ավագանի մտցնել հայտնի զառ խաղացող Ապարին՝ Վարդևան Գրիգորյանին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ ժամանակին հենց Ապարն էր Վարդանիկի շտաբի պետը։ Հետո նրանք վիճեցին, և Վարդանը պատժեց նրան՝ ձեռքից վերցնելով գազալցակայանը, ինչի արդյունքում Գրիգորյանը հանգրվանեց նախկին քաղաքապետի հակառակորդների ճամբարում։ Մի բան պարզ է՝ և Ապարը, և Վարդանիկը՝ ի դեմս Հովհաննես Մարգարյանի, պայքարելու են Բալասանյանի դեմ։ Թերևս մոտ ժամանակներս Գյումրիից լսելի կլինեն կրիմինալ տեղեկություններ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



