Բանվոր, հողագործ, հաշվապահ, վարորդ ու պահակ. ՏԻՄ ընտրությունների առաջադրված թեկնածուներ
POLITICSՄինչ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման ավարտը դեռ երկու օր կա: Այս մի քանի օրվա ընթացքում կատարված առաջադրումների մեջ արդեն իսկ բավական հետաքրքիր թեկնածուներ կան:
Այսպես, Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղապետարանի գյուղատնտես, անկուսակցական, ինքնաառաջադրմամբ հանդես եկած Սվետլանա Գեւորգյանն այս պահին համայնքի գործող ղեկավար, ինքնաառաջադրված Արման Սարգսյանի միակ մրցակիցն է: Քուչակ համայնքում էլ իր թեկնածությունն է առաջադրել գյուղի մարզադպրոցի հաշվապահ Արամ Ասատրյանը:
Արարատի մարզի Դեղձուտ գյուղում էլ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Յուրիկ Մուրադյանի հետ պայքարի է մտել Բնապահպանության նախարարության վարորդ, անկուսակցական Հովիկ Նազարպուրը:
Մարզի Դիտակ համայնքում էլ ներկայիս գյուղապետի՝ հանրապետական Սուրեն Սրապոյանի մրցակիցը նույնպես ՀՀԿ-ական է, գյուղապետարանի պահակն է՝ Գրիգոր Կոլոտյանը:
Արմավիրի մարզի Արաքս համայնքում էլ իր թեկնածությունն է առաջադրել հողագործ Մամիկոն Մելոյանը, իսկ Մուսալեռ համայնքում այսօրվա դրությամբ դեռեւս մեկ առաջադրված թեկնածու կա՝ «Մուսալեռ» թանգարանի բանվոր, անկուսակցական Աբրահամ Ֆարֆարյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



