Իրանի խորհրդարանում հերքել են Ռուսաստանին ռազմակայանի տրամադրումը
INTERNATIONAL NEWSԻրանը ռազմաբազա չի հանձնել Ռուսաստանի կամ որեւիցե այլ երկրի տնօրինությանը: Այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
Իրանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Լարիջանին դա ասել Է օգոստոսի 17-ին ի պատասխան պատգամավորներից մեկի դիտողությանը, որը հիշեցրել Է, թե Իրանի Սահմանադրության հոդվածներից մեկն արգելում Է երկրի տարածքում օտարերկրյա բազաների տեղակայում՝ նույնիսկ խաղաղ նպատակներով:
Նախօրյակին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել Էր, որ ռուսական Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներն առաջին անգամ Իրանի օդանավակայանն օգտագործել են Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին հարվածներ հասցնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



