Yerevan, 28.July.2026,
00
:
00
BREAKING


Հետաքրքրաշարժ փաստեր երազների մասին

LIFE

Մենք բոլորս երազներ ենք տեսնում, նույնիսկ մայրական արգանդում եղած ժամանակ: Մեզանից շատերը երազում տեսել են, թե ինչպես են իրենք թռչում կամ լողում, բայց, ըստ երևույթին, հատուկ իմաստ չեն վերագրել դրան: Ի՞նչ գիտեք դու՛ք երազների մասին, որ ամեն գիշեր այցելում են ձեզ: Ահա մի քանի հետաքրքրաշարժ փաստ երազների մասին:

Մենք ամեն գիշեր երազ տեսնում ենք, բայց ի տարբերություն Աստվածաշնչյան պատմությունների, այսօր մենք չենք կարծում, որ դրանք կանխատեսում են ապագան, այլ դրանք ունեն կարևոր դեր ուղեղի, դրա զարգացման և օրվա ընթացքում ստացած ինֆորմացիայի մշակման հարցում: Պետք է ուղղակի փակել աչքերն ու նորից սուզվել կախարդական կարևոր մի աշխարհ:  Ահա 9 հետաքրքրաշարժ փաստ երազների մասին, որ խորհուրդ ենք տալիս կարդալ.

     1. Մարդիկ, ովքեր ապրում են առանց երազների

Պատերազմի ընթացքում Յուվելի՝ ռիկոշետով գլխին ստացած հարվածը, շփոթության մեջ գցեց ամբողջ աշխարհի բժիշկներին: Մինչև 1982 թվականը բոլորը գիտեին, որ մարդ չի կարող ապրել առանց քնի ու երազերի: Առնետների և կատուների վրա իրականացված հետազոտությունները, որի ընթացքում նրանց զրկում էին քնի երազ տեսնելու փուլից, այդ կենդանիների մահվան պատճառ դարձան մի քանի շաբաթվա ընթացքում: Այս հետազոտությունները վերացրին բոլոր կասկածները առ այն, որ երազը չափազանց կարևոր է կյանքի շարունակության համար: Բայց վնասվածք ստանալուց մինչև այսօր Յուվալը քնելիս երազ չի տեսնում: Պրոֆեսորները ստուգել են նրան և պարզվել է, որ ռիկոշետի հարվածը դիպչել է  ուղեղի «պոնս» կոչվող հատվածին, որը պատասխանատու է երազի փուլի համար:  Նրանք կարծում էին, որ առանց երազներ տեսնելու Յուվելը կարող է լուրջ խնդիրներ ունենալ հիշողության հետ կապված, բայց մինչև օրս նա հաջողակ իրավաբան է, նկարիչ և ապրում է լիարժեք ուրախ կյանքով նույնիսկ առանց երազներ տեսնելու:

     2. Երազներ, որ տեսնում ենք մայրական արգանդում եղած ժամանակ

Երազների կարևորությունը գալիս է դեռ մանկությունից. նորածինները օրվա 70%-ը անցկացնում են քնած և այդ ժամանակահատվածի 50%-ի ընթացքում երազ են տեսնում: Հաշվի առնելով այն փաստը, որ նրանց առաջին տարիներն անցնում են արագացված ուսուցման և զարգացման միջով, կարող ենք ասել, որ երազները մեծ նշանակություն ունեն  ուղեղի զարգացման համար:

     3. 90 րոպե երազում

Մենք մեր կյանքի մեկ երրորդ մասն անցկացնում ենք քնած: Ամեն գիշեր մոտ 5 երազ ենք տեսնում, որոնք ընդանուր առմամբ տևում են մեկ ու կես ժամ:

     4. Արթուն լինելը երազ տեսնելիս

Երազ տեսնլու պարադոքսալ հատվածը, որ կոչվում է նաև արագ քնի փուլ, բավականին տարօրինակ է: Մինչդեռ քնի շատ հատվածներում թվում է ՝ մարմինը հանգստանում է, թուլանում, ուղեղի գործառույթները նույնպես թուլանում են, բայց երազի ժամանակ ուղեղը գործում է գրեթե այնպես, ինչպես արթուն ժամանակ: Արագանում են զարկերակն ու շնչառությունը, իսկ մարմնի մկանները մնում են անշարժ:

     5. Քաոսային աշխարհ առանց զգացումների

Ի տարբերություն առօրյա մտածելակերպի, երազները տրամաբանությունից զուրկ են: Իրադարձությունները կարող են տեղի ունենալ որևէ վայրում, որևէ պահին և մեկ էլ հանկարծ հայտնվել լուսնի վրա ՝ տեսնելով մեկ ուրիշի դեմքը:

Ու՞մ է պետք այս քաոսը: Այս երևույթը հիմնականում պետք է մեր հիշողությունը վերակազմավորելու համար: Երազ տեսնելու ժամանակ ուղեղը «ամեն ինչ դնում է սեղանին» և դասավորում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն  մարդկանց մոտ, ովքեր զրկված են բնականոն քնից, ուղեղի գործառույթն ու հիշողությունն ավելի վատ են, քան նրանց մոտ, ովքեր քնում են ու երազ տեսնում:

     6. Ընկնել և լողալ

Դուք, հավանաբար, տեսել եք երազ, որտեղ թռչում կամ լողում եք: Հետազոտությունները պարզել են, որ այս երևույթը պատահում է բոլոր մշակույթների, ցեղերի և սեռի մարդկանց հետ: Սրանք ամենատարածված երազներից են, բայց, ըստ երևույթին, ոչ մի կարևոր կոնկրոտ սիմվոլիկա չունեն: Հավանաբար թռչելու կամ լողալու մասին երազները կախված են երազի փուլ անցնելու հոգեբանական փոփոխության հետ, երբ մարմնի լարված մկանները արթուն փուլից անցնում են քնի անշարժության (երազի) ու հանգստի փուլ:

     7. Քարտեզագրված ուղեղ

Նոր Մագնիսառեզոնանսային սկանավորման սարքի զարգացումը մեզ օգնեց ավելի լավ հասկանալու, թե ինչ է կատարվում մեր ուղեղի հետ, երբ երազ ենք տեսնում: Մենք կարող ենք վերահսկել արյան հոսքը ուղեղի տարբեր մասերում, և հենց դրա շնորհիվ էլ հետազոտողներին հաջողվել է պարզել, որ երազ տեսնելու ժամանակ գործում են ուղեղի հippocampus (որը պատասխանատու է հիշողության համար) և amygdale (որը պատասխանատու է էմոցիաների և ուղեղի ցողունային վերձիգի կամրջակի համար համար) հատվածները:

     8. Միախառնված ներկան և անցյալը

Չնայած նրան, որ մեզ հաջողվել է երազի ընթացքում քարտեզագրել ուղեղը, դեռ գոյություն ունեն շատ հարցեր այս բարդ մեխանիզմի վերաբերյալ:  Ակնհայտ է, որ երազները ինֆորմացիա են վերցնում հիշողություններից, որոնք հավաքվել են ժամանակի ընթացքում և դրանք իրար են կպցնում տարօրինակ հաջորդականությամբ:  Երազում տարրերը կարող են վերցվել հենց նույն օրվա, մեկ շաբաթ կամ նույնիսկ 10 օր առաջվա իրադարձություններից: Սա նշանակում է, որ եթե ինչ որ մեկին հանդիպեք Նյու Յորքում, հնարավոր է  10 օր հետո նրա մասին երազ տեսնեք, բայց ուրիշ ժամանակացույցով և ուրիշ վայրում:

     9. Ամենատարածված երազները

  • Քննության ձախողում
  • Մերկ հայտնվելը հասարակության մեջ
  • Թռչել կամ վթարի ենթարկվել ինքնաթիռով
  • Լողալ
  • Անշարժացում կամ շարժումների արգելակում, օրինակ, երբ փորձում ես ինչ որ բանից կամ ինչ որ մեկից փախչել
  • Առևանգվել մարդկանց, կենդանիների կամ այլ արարածների կողմից:
  • Սեռական գործողություններ
  • Բնական աղետներ
  • Ատամների կորուստ
  • Բռնություն ձեր կամ ուրիշների նկատմամբ
  • Լքվածության կամ նվաստացվածության զգացում
  • Ուշացում ավտոբուսից, գնացքից կամ ինքնաթիռից
  • Ինչ որ շինության մեջ գաղտնի սենյակների հայտնաբերում
  • Գումար կորցնել կամ գտնել
  • Մարդիկ անցյալից կամ ներկայից
  • Հղիություն և ծննդաբերություն
  • Հանդիպում անծանոթ մարդկանց և իրավիճակների հետ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes